Լրահոս
Օրվա լրահոսը

Տիկին Հռիփսիմեն Մատենադարանին նվիրաբերեց 15-րդ դարի Ավետարանը. «Ա1+»

Հուլիս 18,2017 16:10

«Կծիծաղեք թերևս, բայց պետք է ասեմ` երազում ձայն լսեցի, այս Սուրբ Ավետարանն ինձ ըսավ. «Երթամ ննջեմ զիմ Հայաստան, երթամ ննջեմ զիմ Երևան». Տիկին Հռիփսիմե Դադայան-Բարնակյանը Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանին նվիրաբերեց 15-րդ դարի՝ Երուսաղեմում ընդօրինակված Ավետարանը։

«Մատենադարանում հանգրվանած ու պահպանվող յուրաքանչյուր արժեքավոր ձեռագիր ունի իր պատմությունը, իր անցած ճանապարհը, որն արտացոլում է մեր ազգի պատմությունը»,- ասում է ձեռագրատան գլխավոր ֆոնդապահ Գևորգ Տեր-Ղազարյանը։
Ավետարանը 1918-ին Խարբերդի նահանգից Երևան գաղթած Եղսայի մայրիկին պահպանության է հանձնում հիվանդ մի գաղթական, որն ավաղ չի ապաքինվում, և ձեռագիրը մնում է Դադայանների ընտանիքում, որոնք երևանից տեղափոխվում են Ֆրանսիա, այնուհետև Ամերիկա։ Մեկ դար այս սուրբ մասունքը պահել-փայփայել են Դադայան ընտանիքի սերունդները, և այժմ Եղսայի մայրիկի թոռները՝ Հրայրը և Հռիփսիմեն, որոշում են կայացրել նվիրաբերել Մատենադարանին։ Իսկ թե ինչու հենց Մատենադարանին, տիկին Հռիփսիմեի խոսքով, հետաքրքրվել է աշխարհի տարբեր թանգարաններով ու հասկացել, որ ամենաապահովը ՀՀ Մատենադարանն է, որ այստեղի մասնագետները գուրգուրանքով կպահպանեն այն։

 

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31