Թուրքիայի նախկին ռազմական դատախազ Ահմեթ Զեքի Ուչոքը անդրադարձել է այն հարցին, թե ինչ կարող էր տեղի ունենալ, եթե 2016թ. հուլիսի 15-ի հեղաշրջման փորձը չձախողվեր: Թուրքական իշխանամետ «Yeni Akit» թերթի կայքի տեղեկացմամբ՝ Ուչոքը կարծիք է հայտնել, որ այդ դեպքում Թուրքիայում արյունահեղություն կտեղի կունենար:
Թուրք դատախազի խոսքով, եթե հեղաշրջումը հաջողությամբ ավարտվեր, Թուրքիան կմասնատվեր. երկրի հարավարևելքում քրդական, իսկ արևելքում՝ հայկական պետություններ կստեղծվեին: Միևնույն ժամանակ, Ուչոքը տեսակետ է հայտնել, թե այդ դեպքում Թուրքիան էլ կանցներ ԱՄՆ-ի մանդատի տակ:
Նյութի մանրամասները կարդացեք Ermenihaber.am–ի կայքում