Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Պաշտպանության ոլորտի համար Հայաստանը ՌԴ-ի հետ նոր վարկ ստանալու հարցն է քննարկում

Հուլիս 18,2017 13:41

Օրերս ֆինանսների նախարար Վարդան Արամյանը Հանքավանում լրագրողների համար կազմակերպված դասընթացի ժամանակ ասաց, որ Հայաստանը Ռուսաստանի հետ քննարկում է նոր վարկ ստանալու հարցերը: Այս վարկը նախատեսված է պաշտպանության ոլորտի համար, ավելի կոնկրետ՝ պաշտպանության նախարարության: Պարոն Արամյանը չմանրամասնեց, թե որքան է վարկի չափը եւ այն արդյոք ուղղվելու է սպառազինության համալրմանը:

Aravot.am-ի հետ զրույցում պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն էլ վարկի չափի եւ նպատակի մասին չմանրամասնեց. «Նպատակահարմար չենք գտնում եղած տեղեկությունից ավելին ասել: Երբ կարելի կլինի եւ ռազմական գաղտնիքի խնդիր չլինի՝ հանրությանը կտեղեկացնենք»:

Հիշեցնենք, 2016 թվականի փետրվարին Ռուսաստանը վավերացրեց Հայաստանին 200 միլիոն դոլար վարկ ստանալու համաձայնագիրը: Այս վարկը զենք-զինամթերք ձեռք բերելու համար է: 200 միլիոն «ռազմական» վարկով ձեռք բերված զենքի մի փոքր մասն է հասել Հայաստան հասել:

Վերջերս էլ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ-ի հարցմանն ի պատասխան կառավարությունից վստահեցրել էին, որ 200 միլիոն դոլարի նախատեսված զենքից ընդամենը 18% -ն է  հասել Հայաստան:

Երբ եւ որքան զենք է նախատեսվում այդ 200 միլիոն դոլարի շրջանակներում տեղափոխել Հայաստան, մեր հարցին Արծրուն Հովհաննիսյանը հրաժարվեց պատասխանել:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31