Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Սասնա ծռերին երանի են տալու». Ըստ Սաքունցի, հաջորդ «ծռերը» ավելի անկառավարելի վիճակ կստեղծեն

Հուլիս 18,2017 13:29

«Սասնա ծռերին երանի են տալու, եթե այսպես շարունակվի»,- այսօր «Համակարգային անպխատժելիությունը՝ որպես մարտահրավեր քրեական արդարադատությանը» թեմայով քննարկման ժամանակ ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավարը:

Ըստ Սաքունցի, «Սասնա ծռեր» խմբի անդամները կազմակերպված մարդիկ էին, որոշակի պատասխանատվություն ունեին պետության, իրենց քայլերի նկատմամբ. «Եթե պատասխանատվություն չունենային, նրանք չէին էլ հանձնվի: Բայց կարող է հաջորդը ընդհանրապես նման մտածելակերպ կամ նման մոտեցումներ չունենա եւ լինի շատ ավելի անկառավարելի վիճակ՝ վատ տարբերակով: Որպեսզի մենք այդ անկառավարելի վիճակի մեջ չընկնենք, դեռ ունենք ռեսուրս՝ Եվրոպայի խորհուրդ, Ստրասբուրգի դատարան: Որոշակի սանկցիաներ կարող են կիրառվել նրանց նկատմամբ այն կառույցների կողմից, որոնցից ակնկալիքներ ունեն: Հաստատ ՌԴ-ն սանկցիա չի անելու: Իրենք հիմնականում սանկցիաների ցավ ունեն եվրոպական շուկա դուրս գալու կամ ԱՄՆ դուրս գալու հետ կապված: Գործիքակազմ կա»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31