«Ժողովուրդ»-ը հյուրընկալվել է ՀՀ վաստակավոր արտիստուհի, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շուշան Պետրոսյանին։ Երեւանի Կենտրոնում գտնվող 2 սենյականոց փոքր բնակարանում տան տիրուհին մեծ սրտով դիմավորեց մեզ։
– Ձեր երաժշտական դադարը գնալով ավելի է ամրապնդվում։ Ավելի շատ պատգամավոր եք սկսում հիշվել, քան երգչուհի։
– Իրականում պատգամավորի տեսակը բոլորովին չի համապատասխանում այն պատկերացմանը, ինչը որ ունի ժողովուրդը։ Մարդիկ ավելի խեղել են այդ տեսակը, գուցե մարդիկ են բոլորին միանշանակ մեկ գնահատական տվել, բայց ունենք փայլուն մտավորականներ, երկրի ցավով մտահոգ պատգամավորներ։
Եթե ես պատգամավոր չլինեի, միեւնույնն է՝ չէի երգելու։ Այսօր պահանջարկը այլ է, չկա փոփ երաժշտություն։ Պետք է փոփ երաժշտությունն ապրի, քանի որ մենք փայլուն փոփ երաժշտություն ենք ունեցել։ Իսկ այսօր նույնիսկ դահլիճ չունենք, բացի այդ՝ համերգներն են քիչ կազմակերպվում։ Այսօր ունենք հրաշալի երաժիշտներ, ովքեր երգում են ակումբներում, իսկ ես ակումբներում երգող չեմ, ոչ թե դա վատ է, պարզապես իմ տեսակն է այդպիսին։ Երգեմ «Երազ իմ երկիր», «Պատրանքի թեւով» եւ այլն, ու այդ երգերի տակ մեկը ուտի, մի քիչ ինձ համար անհասկանալի է։
Թեպետ աշխատել եմ երկար տարիներ ջազ ակումբում, բայց այնտեղ ուրիշ վիճակ է, ջազ է։ Այդ պատճառով է, որ չեմ երգում։ Մեր սերնդից եկած երգչուհիները՝ Նունեն Եսայան, Էմման Պետրոսյան, իրենք էլ չեն երգում։ Պետք է պայման ստեղծել մեր արվեստի համար, որպեսզի մարդիկ հայրենիքից չհեռանան։
Զրուցեց Լիդա ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում