Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Աթանեսյանը ծեծի դեպքի առիթով ուշագրավ տեսանյութ է հրապարակել (Տեսանյութ)

Հուլիս 18,2017 12:54

«Օբյեկտիվ, բազմակողմանի քննություն չենք տեսնում»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարեց փաստաբան Տիգրան Աթանեսյանն`անդրադառնալով իր եւ Արմեն Սողոմոնյանի գործի նախաքննությանը:

Հիշեցնենք, որ ոստիկանությունում 2017 թվականի ապրիլի 27-ին հաղորդում էր ստացվել, որ նույն օրը փաստաբան Տիգրան Աթանեսյանի աշխատասենյակում տեղի ունեցած վիճաբանության ընթացքում ծեծի են ենթարկվել Տիգրան Աթանեսյանը և նրա ընկեր Արմեն Սողոմոնյանը: Փաստաբանի հաղորդման հիման վրա քրեական գործ էր հարուցվել ՔՕ-ի 118-րդ հոդվածի՝ ծեծի հատկանիշներով:

Նույն օրը հաղորդումներ էին ներկայացրել երեք փաստաբաններ՝ Սիմոն Բաբայանը և նրա երկու գործընկերներ Արսեն Հարությունյանը, Վրեժ Խաչիկյանը, որ մարմնական վնասվածքները ստացել են ապրիլի 27-ին փաստաբան Տիգրան Աթանեսյանի աշխատասենյակում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ, որին մասնակցել է նաև Գևորգ Մկրտչյանը: Այդ հաղորդումների հիման վրա ևս մեկ քրեական գործ էր հարուցվել նույն հոդվածով:

Դատաբժշկական փորձաքննության արդյունքներն արդեն պատրաստ են: Դրանց հիման վրա Տիգրան Աթանեսյանին եւ Արմեն Սողոմոնյանին մեղադրանք է առաջադրվել` ծանր մարմնական վնասվածքներ հասցնել: Տիգրան Աթանեսյանն ուշադրություն է հրավիրում այն փաստին, որ իբր տուժողները բոլորն էլ կենտրոնի բնակիչներ են, բայց դիմել են Նոր Նորքի հիվանդանոց:

Մանրամասները`տեսանյութում

«Ես համոզված եմ, որ հարձակման եկած «հյուրերն» իմացել են, որ մնալու են անպատիժ: Կա տեսանյութ, թե ինչպես են նրանք գալիս, նրանցից մեկը նախ գալիս տարածքն է ուսումնասիրում, որից հետո գալիս են մնացած երեքը: Հետաքրքիրն այն է, թե ինչպե՞ս են հեռանում նրանք ու ներկայացնում են, թե ի՞նչ վնասվածքներ ունեն, և արդյոք ունե՞ն, թե ոչ վնասվածքներ»,-ասաց փաստաբան Երվանդ Վարոսյանը: Միջադեպի օրվա հետ կապված այլ մանրամասները`հրապարակված տեսանյութում

Այս ամենն ունենալով`նախաքննական մարմինը մեղադրանք է առաջադրել Տիգրան Աթանեսյանին: «Սա այլ կերպ անվանել, քան  հարձակվողների հովանավորչություն, հնարավոր չէ: Եթե նրանք չունենային երաշխիքներ, նրանք այդ քայլին չէին դիմի: Հիմա էլ, եթե հովանավորչությունը չլիներ, նրանք այդ քայլերին չէին դիմի: Հարձակման եկած բոլորը պաշտոններ են զբաղեցնում, եթե Փաստաբանների պալատի հրահանգով չեն գործել, ապա մեկ վայրկյանից ավել իրենց պաշտոններում չէին մնա, սակայն շարունակում են աշխատել», հայտարարեց Երվանդ Վարոսյանը:

Նա նաեւ ասաց. «Եթե պալատում կարծում են, որ այս գործը գնալու է դատարան`ծեծի հոդվածով, ապա չարաչար սխալվում են: Սա լինելու է գործ 2013 թվականից մինչև օրս պալատում տեղի ունեցածի մասին»:

Տեսանյութերը եղել են նաեւ նախաքննական մարմնում: Ու այդ ամենից հետո, նման մեղադրանքը թույլ է տալիս հայտարարել, որ նրանք հովանավորվում են, մանավանդ լավ են ճանաչում  այդ մարդկանց: Երվան Վարոսյանը հռետորական հարց է ուղղում նախաքննական մարմնին`անձը հայտարարում է, որ իր ընտանիքի հասցեին հայհոյանքներ են եղել մտնում է ներս եւ առաջին բանը, որ անում է, կին աշխատողին խնդրում է լքել գրասենյակը. «Եթե եկել ես հարցնելու, թե ի՞նչ խնդիրներ կան, ոչ թե հարձակման`հետդ սպորտսմեն բերելով, անկոչ գալու նպատակը ո՞րն է: Հեռախոս չկա՞, չէիր կարող զանգել, պայմանավորվել: Նախաքննության մարմինը Տիգրան Աթանեսյանին տարբեր հարցեր է տալիս ֆեյսբուքյան գրառումներից ելնելով, ինչը ենթադրում է, որ ուսումնասիրել են մեր էջերը: Բա չի՞ տեսնում նախաքննական մարմինը, որ դեռ դեկտեմբերին, Տիգրան Աթանեսյանի պալատին վերաբերվող գրառումներից մեկի տակ այդ անձանցից մեկը գրել է`դու դեռ պատասխան ես տալու»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31