Այսօր հանրային քննարկում էր կազմակերպվել՝ փաստաբանների դերի, դատարաններում ծագած խնդիրների մասին` «Համակարգային անպատժելիությունը՝ որպես մարտահրավեր քրեական արդարադատությանը» թեմայով:
Փաստաբան Ինեսսա Պետրոսյանը պատմեց, որ դատարանում ուժեղացված խուզարկություն, զննություն կատարելիս ուզեցել են ամեն ինչ անել, որ իրենք չկարողանան մուտք գործել դատարանի դահլիճ. «Տպավորություն էր, որ որոշել են օպերացիա կիրառել մեր՝ փաստաբաններիս նկատմամբ»:
Նա ասաց, որ երբ իրենց փորձում էին խոչընդոտել եւ դրանով խոչընդոտել իրենց մուտքը դատարան, դահլիճում էլ կատարվում էին գործողություններ՝ իրենց պաշտպանյալների նկատմամբ. «Դա նախապես պլանավորված գործողություն էր». «Տղաներից մեկին, որը հետագայում պարզվեց Դավիթ Եղիազարյանն էր՝ Գագիկ Եղիազարյանի եղբայրը, միանգամից կտրուկ եկան, քարշ տալով փորձեցին տանել: Փաստաբան Լուսինե Սահակյանը, մենք էլ նրանց հետեւից փորձեցինք գնալ, ասեցինք՝ կանգ առեք, ընդամենը իրավաբանական օգնության խնդիր կա, այնտեղ էր գտնվում գործով տուժող Վալերի Օսիպյանը, ով ղեկավարում էր, գլուխգործոցն էր այդ օպերացիայի, իրեն է երեւի հանձնարարված անել դա, միշտ այդտեղ է գտնվում, Ղազարյանն ու Ավետիսյանն էլ ներքին աշխատանքներն են համակարգում: Հետագայում պարզեցինք, թե ինչ է տեղի ունեցել, ոնց են նրանք Մխիթար Ավետիսյանին դահլիճի դռների արանքում հենց գցել ոտքի տակ, ծեծի ենթարկել, հետո Մխիթար Ավետիսյանը պատմեց, թե ոնց են իրենց իջեցրել այդ խցերը եւ անմարդկային վերաբերմունք ցուցադրել, ծեծի ենթարկել: Այդ ամենի նկատմամբ ոչ մի գնահատական, որեւէ վերաբերմունք ցույց չի տվել գործով նախագահող դատավորը: Հանկարծ ասում են՝ դատարանը սանկցիա է կիրառում դահլիճից դուրս նստած անձանց նկատմամբ»:
Ըստ Ինեսսա Պետրոսյանի, «սադրում են մեզ, որ հեռացնեն դատական նիստերի դահլիճից: Սա նախապես մշակված սցենար է, մենք բոլոր պաշտպաններով, փաստաբաններով պետք է ոտքի կանգնենք, որ թույլ չտանք՝ այն սցենարը, որը գրված է, հանկարծ իրականություն դառնա»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Հետաքրքիր է, որ փաստաբանն ասում է – թույլ չտանք՝ այն ՍՑԵՆԱՐԸ ՈՐԸ ԳՐՎԱԾ Է… իսկ լրագրողը վերափոխում է ու դարձնում անիմաստ – ԳԾԱԾ ՍՑԵՆԱՐԻ… Երևի չգիտի, թե սցենարն ի՞նչ է…