Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Լավագույն մարզական ընտանիք» մրցույթին մարդիկ պատրաստվում են գրեթե ամբողջ տարի

Հուլիս 18,2017 11:29

Այսօր Ծաղկաձորի մարզաբազայում մեկնարկում է ՀՀ նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք» եւ «Հաշմանդամություն ունեցող լավագույն մարզական ընտանիք» մարզական զանգվածային մրցույթի եզրափակիչ փուլը: Հիմնադրելով 2004 թվականին՝ այս մրցույթը 14 տարվա ընթացքում մի քանի անգամ բազմապատկել է ընդգրկման շրջանակները:

«Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի կազմակերպիչ եւ գլխավոր պատասխանատու, սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Խաչիկ Ասրյանն ասում է, որ եթե 2004 թվականի առաջին մրցույթին մասնակցել էր 54 ընտանիք (162 մարդ), այս տարի դրանց թիվն արդեն 1516 է (4548 մարդ), իսկ բյուջեն 16 մլն-ից այսօր հասել է 155 միլիոն 840 հազար 800 դրամի: «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթը 2015 թվականից առանց բյուջեն ավելացնելու սկիզբ է դրել եւս 10 մարզական մասսայական միջոցառման՝ ընդգրկելով արդեն հասարակության բոլոր շերտերը եւ խավերը. սկսած նախադպրոցական տարիքից, դպրոցահասակներից, ուսանողությունից, քաղաքաբնակներից եւ գյուղաբնակներից, մինչեւ միջին տարիք ունեցողներ, տարեցներ, հաշմանդամություն ունեցող անձանցից մինչեւ անապահով եւ խնամքի ու պաշտպանության կարիք ունեցող երեխաներ:

«Երբ տարեվերջին ամփոփենք արդյունքները, այդ 11 մարզական մասսայական միջոցառումներում կունենանք ընդհանուր առմամբ 85 հազար 740-ից ավելի մարդու մասնակցություն՝ Երեւանից, Հայաստանի տասը մարզերից եւ Արցախից», -ասաց Խաչիկ Ասրյանը: Փոխնախարարը նաեւ նշեց, որ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության մասսայական սպորտի քաղաքականության վարչությունը կազմակերպում է նաեւ «Նախազորակոչային տարիքի ռազմամարզական խաղերը» եւ «Մարզական փառատոնը», որոնցից առաջինին սպասվում է շուրջ 30 հազար դպրոցականների, երկրորդին՝ 23 հազարից ավելի քաղաքացիների մասնակցություն:
Հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված աճի ու տարածման այսպիսի տեմպը, Խաչիկ Ասրյանը պատասխանեց. «Թերեւս, աշխատանքների ճիշտ ու արդյունավետ կազմակերպման եւ, անշուշտ, Հայաստանի Հանրապետւթյան նախագահ Սերժ Սարգսյանի հատկացրած ուշադրության եւ աջակցության: Ի դեպ, «Լավագույն մարզական ընտանիք 2017» մրցույթն այս տարի 10-րդ անգամ է անցկացվում հայոց նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման օրոք: Այս տարիներին է, որ մրցույթը մասսայականության կտրուկ աճ է արձանագրել, անհամեմատելի ընդլայնել է ընդգրկման շրջանակները՝ դառնալով Հայաստանում եւ Արցախում ամենամասսայական մարզական մրցույթը: Ընդ որում, սա այն բացառիկ մարզական միջոցառումն է, որին ընտանիքները նախապատրաստվում են գրեթե ամբողջ տարվա ընթացքում»:

Իսկ ինչպե՞ս է հնարավոր եղել, որ առանց բյուջեն ավելացնելու այդքան նոր մարզական մասսայական միջոցառումներ են ծնվել: «Առկա բյուջեն ավելի նպատակային օգտագործելով: Օրինակ, «Լավագույն մարզական ընտանիք 2017» մրցույթի առաջին փուլի դրամական պարգեւատրումը հանվել է, դրա հաշվին տնտեսվել է 36 մլն 600 հազար դրամ եւ այս տարի սկիզբ է դրվել յոթ նոր մրցույթի», – հայտնեց պարոն Ասրյանը:

 

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ»

15.07.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31