Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հայկ Ալումյանը ահազանգում է՝ «իշխանությունները փորձում են փաստաբանների ողնաշարը կոտրել»

Հուլիս 18,2017 11:18

Այսօր հանրային քննարկում էր կազմակերպվել՝ փաստաբանների դերի, դատարաններում ծագած խնդիրների մասին` «Համակարգային անպատժելիությունը՝ որպես մարտահրավեր քրեական արդարադատությանը» թեմայով:

Քննարկման ժամանակ փաստաբան Հայկ Ալումյանը, անդրադառնալով դատարանի շենքում փաստաբանների խուզարկությանը՝ ասաց, որ իրենք են որոշում՝ որ պահին խուզարկեն, որ պահին՝ չխուզարկեն, շատ տարօրինակ ձեւով է ընտրությունը գնում՝ ում խուզարկեն, երբ խուզարկեն, բացարձակ կամայական ձեւով է. «Զավեշտալի է, որ երբ փաստաբաններին այդ գործով դատարան մտնելիս փորձեցին խուզարկել, փաստաբանները հրաժարվեցին խուզարկվել, փաստաբանների պալատի նախագահը եկավ, դատական դեպարտամենտի ղեկավարն ասաց՝ դե եթե փաստաբանների պալատի ղեկավարը էստեղ է, էս անգամ մտեք: Անկախ նրանից՝ դա խուզարկություն է, թե զննում, եթե գտնում են, որ փաստաբանի պայուսակում կա արգելված առարկա, միգուցե զենք, ապա ի՞նչ փոխվեց նրանից, որ Փաստաբանների պալատի նախագահը եկավ այնտեղ, այդ կասկածները վերացա՞ն: Միակ բանը, որ կարելի է եզրակացնել, խուզարկությունը կամայական էր, կուզեն՝ կանեն, կուզեն՝ չեն անի»:

Փաստաբաններին դատարանում բացատրել են, որ արգելված իրերի զննություն է կատարվում: Ալումյանի համար անհասկանալի է, ի՞նչ արգելված իրի մասին է խոսքը, երբ ՀՀ-ում չկա սահմանված արգելված իրերի ցանկ, որը չի կարելի տանել դատարան. «Ի՞նչ եք փնտրում, ես ի՞նչ իմանամ ձեզ համար արգելված իրը ո՞րն է, հարգելի կարգադրիչ, դուք այդ պահին պիտի որոշեք, հա՞ իմ պայուսակից գտնված իրը արգելվա՞ծ է, թե՞ ոչ: Բացարձակ կամայականություն է: Դեռ ասում են՝ պիտի բացեք գրպանը,տեսնենք ինչ կա, դուք պատկերացնո՞ւմ եք ինչ են ասում, իրականությունից ընդհանրապես կտրված են, իրենք չեն պատկերացնում՝ ինչ կարելի է փաստաբանին ասել, ինչը չի կարելի: Երբ փաստաբանները իրենց համար հնարավոր չեն համարում խուզարկվել այդ նվաստացուցիչ ընթացակարգերի պատճառով, փաստաբանների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու որոշումներ են կայացվում եւ ուղարկվում Փաստաբանական պալատ»::

Ըստ Ալումյանի, փաստաբանների վարկանիշն են իջեցնում, պատկերացրեք, նույն կերպ ամեն անգամ դատավորին ստուգեն՝ դատարան մտնելիս, ի՞սկ ով է ասել, որ փաստաբանին պետք է պակաս հարգել, քան դատավորին:

Ալումյանն ասաց, որ հիմա ՀՀ-ում մարդու իրավունքների հետ կապված լուրջ խնդիրներ կան եւ դա սկսում է նրանից, որ իշխանությունները «փորձում են փաստաբանների ողնաշարը կոտրել եւ դա անում են՝ Փաստաբանների պալատի միջոցով: Ես հիմա ահազանգում եմ եւ զգուշացնում եմ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31