Ամերիկայում գտնվող «Մանչեսթեր Յունայթեդը» երկրորդ ընկերական խաղն անցկացրեց: Այս անգամ մրցակիցը «Ռեալ Սոլթ Լեյքն» էր, որին մանկունյանցիները հաղթեցին 2:1 հաշվով:
Հանդիպման հաշիվը բացեցին տանտերերը սակայն 29-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանը հավասարեցրեց հաշիվը: Դրանից մի քանի րոպե անց Հայաստանի ազգային հավաքականի ավագը ճշգրիտ փոխանցումով հարվածային դիրք դուրս բերեց ՄՅՈՒ-ի նորեկ Ռոմելու Լուկակուին՝ օգնելով նրան առաջին գոլը խփել իր նոր ակումբի կազմում:
https://www.youtube.com/watch?v=2nxdJ67P3gM
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ