Լրահոս
Օրվա լրահոսը

Արձանագրել՝ առանց էմոցիաների

Հուլիս 18,2017 10:15

Ռուսաստանը որոշեց Բելառուսի, Ղրղըզստանի, Ղազախստանի քաղաքացիներին թույլ տալ իր երկրում վարորդ աշխատել այդ պետությունների վարորդական իրավունքներով, բայց Հայաստանի քաղաքացիներին՝ ոչ: Բացատրությունը բավականին հետաքրքիր է՝ հիշյալ երկրներում ռուսերենը երկրորդ պետական լեզու է, իսկ Հայաստանում ռուսերենը նման կարգավիճակ չունի: Հավանաբար, ռուսաց լեզվի պետական կարգավիճակը բարելավում է վարորդների մասնագիտական հմտությունները, եւ նրանք այլեւս Ռուսաստանում վարորդական քննություն հանձնելու անհրաժեշտություն չունեն: Կամ էլ՝ Ղրղըզստանի քաղաքացիներն ավելի լավ են տիրապետում ռուսաց լեզվին, քան մենք՝ հայաստանցիներս: Մի խոսքով՝ փոխեք ձեր Սահմանադրությունը, դարձրեք ռուսերենը պետական լեզու, եւ ձեր վարորդները կկարողանան աշխատել մեր երկրում` ասում են նրանք մեզ:

Պայմանն, իհարկե, մեղմ ասած, օրիգինալ է: Բայց ես չեմ պատրաստվում այստեղ երկար քննարկել Ռուսաստանի քաղաքականությունը՝ իրենց այդպես է ձեռնտու, թող անեն: Մեզ էլ ձեռնտու չէ մեր Սահմանադրությունը փոխել, ինչպես նաեւ հայերեն կիրիլացայով գրելը: Բայց ինձ տարակուսանք է պատճառում մեր հասարակության էմոցիոնալ արձագանքը՝ բա էլ ինչ դաշնակից, մեզ նվաստացրին, մեզ արհամարհեցին, եւս մի շառաչուն ապտակ եւ այլն: Ճիշտն ասած, այս համատեքստում ինձ հակառակն է թվում՝ քանի որ մեզ այդ ձեւով առանձնացրել են, դա խոսում է մեր առանձնահատկության մասին: Ամեն առիթով կատաստրոֆիկ գնահատականներ տալը հատուկ է մեր հասարակական մտքին: Կարծես թե ժամանակն է ավելի սառը եւ գործնական լինել:

Մեր վարորդների համար անհարմարություննե՞ր են ստեղծվում: Հայաստանի համապատասխան մարմինները պետք է բանակցեն, որ այդ խնդիրները հաղթահարվեն: Չե՞ն կարող բանակցել, նրանց կարծիքը հաշվի չե՞ն առնում՝ պետք է արձանագրել. մեր այսինչ չինովնիկը դիմել է իրենց այնինչ չինովնիկին եւ ստացել հետեւյալ պատասխանը… Բայց պետք չէ գլխին մոխիր լցնել եւ ձեռքերը ծնկներին խփել:

ԵԱՏՄ-ն մեզ օգո՞ւտ տալիս է: Կարծում եմ, որ չի տալիս: Համենայնդեպս, Ռուսաստանն ամեն ինչ անում է, որպեսզի այդ միության հայտարարագրված նպատակները (օրինակ՝ մարդկանց ազատ տեղաշարժը եւ միասնական աշխատաշուկան) կյանքի չկոչվեն: Ինտեգրացիան, համագործակցությունը, հետեւաբար, չեն բխում Ռուսաստանի շահերից: Բայց եթե դա այդպես է, ապա այդ երկիրը վաղ թե ուշ կհրաժարվի այդ նախագծից: Ի՞նչ իմաստ կա կայսերական ինչ-որ «կայֆերի» համար հսկայական ԵԱՏՄ-ական վարչակազմ պահել:

 

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (8)

Պատասխանել

  1. Seyran says:

    Ռուսաստանի աշխատաշուկայում ավելի մրցունակներին՝ՀՀ քաղաքացիներին դուրս են մղում,մեկ;Մեզ տեղն են դնում եվրոմիության հետ ,,սեթևեթելու,,համար,երկու:
    Ռուսաստանը ՀՀ-ի հետ վարում է ,,ոչ ինձ,ոչ քեզ,,քաղաքականությունը՝ինձ պետք չեք,եվրոպային էլ չեմ տա:Անցյալ դարեսկզբի քաղաքականությունն է վարում՝ավելի սերտ կապեր ստեղծելով մեր դարավոր թշնամիների հետ:
    Վերջներս բարի լինի:Ամեն.

  2. Ruben says:

    Ելք իրավիճակից (առանց քաղաքականության) ՝ վարորդական իրավունքը նոտարի ռուսերեն թարգմանությամբ:

  3. Ruben says:

    «ԵԱՏՄ-ն մեզ օգո՞ւտ տալիս է»…
    Գայլն ու գառը
    «Ուժեղի մոտ
    Միշտ էլ թույլն է մեղավոր:»
    Աթաբեկ Խնկոյան
    impoqrik.am/jamanc/banastexcutyunner/143-gayl.html

  4. «Առավոտ»ջան ախր դու էլ ճիշտ չես է…ուզում եմ էտ Վոլոդինին մի էրկու հայերեն բան ասեմ,որ չհասկանա՝ կասեմ ռուսերեն ,բայց դե գիտեմ էլի…պտի ջնջես:Լավ,բա ոնց ես իմ սերն ու նվիրվածությունը փոխանցեմ էտ մարդուն:Իսկ կարելի ա՞ ասեմ «Վալոդին,նպաստեմ ընտանիքիդ բազմացմանը».Մի ջնջի էլի,թող նպաստեմ….

  5. joradzadza says:

    Ռուս քաղաքականագետ Ստանիսլավ Բելկովսկին պնդում է, որ Վոլոդինը սեռական փոքրամասնություն է, կարող եք ստուգել Բելկովսկու ելույթները: Վոլոդինը հայաստանյան պատվիրակությանը “փչացրեց” իր օրիենտացիայից ելնելով: Եթե նրա տեղը գողական լիներ, օրինակ, կստիպեր կոշիկները հանել սենյակ մտնելուց առաջ`սա էլ “փչացնելու” ձև է: Ողբերգությունը նրա մեջ է, որ բաբլո-աշոտյանական պատվիրակությանը բոլորն էլ փչացնելու են:
    Հարցը ձևափոխել շոֆերա-գայիշնիկական մանկամիտ բազառի`հալալ ա ախպեր, հլը կարդացողների ինչ ցիֆռ ա հավաքվել:

  6. Araqel says:

    Իսկ հետաքրքիր է, թե ո՞ր երկրում կարող են աշխատել որպես վարորդ, հայկական վարորդականով:
    Եվ հետո ինչ է. ռուսական վարորդականով Հայաստանում կարելի է աշխատե՞լ վարորդ:
    Ու դա ինչ աբսուրդ “բենեֆիթ” է: Եթե ուզում ես աշխատել, գնա իրավունք հանիր ու աշխատի: Ուրիշ բան է, որ այդ իրավունք ստանալու համար կարող են հաշվի առնել հայկական վարորդական ստաժը ու կամ պահանջել քննություններ կամ էլ ոչ:

  7. Լավատես says:

    Մեր ռազմավարությունը բոլոր հարցերում եթե հույսներս դնենք հզոր Արեւմուտքի կամ Արեւելքի ու Հյուսիսի վրա կարծում եմ անհեռանկարային է ու անարդյունավետ, մենք պետք է միավորվենք մեզ նմանների հետ, ովքեր հույսները միայն իրենք իրենց վրա են դնում ու ստեղծել հզոր մրցունակ ռազմական, տնտեսական ու քաղաքական դաշինք, թե չէ էդ կարծրացած կայսրությունները էսօր կան վաղը չկան, դրա համար մենք պետք է ունենանք նախաձեռնող ու ճկուն քաղաքականություն:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31