Բուդապեշտում ընթացող ջրացատկի աշխարհի առաջնության տղամարդկանց 10 մետր սինքրոն աշտարակացատկում Հայաստանի Վլադիմիր Հարությունյան – Լեւ Սարգսյան զույգը 12 ուժեղագույնների խմբում մտել է եզրափակիչ եւ ամփոփիչ մրցաշարային աղյուսակում պայքարն ավարտել 9-րդ հորիզոնականում։
Հավաքականի գլխավոր մարզիչ Հրաչյա Չանդիրյանի խոսքով, անկախ Հայաստանի պատմության առաջին անգամ է, որ մեր երկիրն աշխարհի առաջնությունում մտնում է սինքրոն ցատկի եզրափակիչ։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ