Լրահոս
Օրվա լրահոսը

20-րդ դարասկզբի վրաց մամուլ. «Մտադիր են Հայաստանը ղազախներով բնակեցնել` հաշվի առնելով Հյուսիսային Կովկասի փորձը». aliq.ge

Հուլիս 17,2017 23:34

Ստորև ներկայացնում ենք «Հայոց ցեղասպանությունը վրաց պարբերական մամուլում 1914-1918 թթ» գրքի հերթական` 20-րդ հատվածը: Այս մասում հրապարակում ենք «Վրաստան» պարբերականում 1916 թվականի հունիս-օգոստոս ամիսներին տպագրված հոդվածների հայերեն տարբերակները:

Վրաստան 1916/06/15 #132

Թալեաթ Բեյը հայերի հալածանքների մասին

Լոնդոնից տեղեկացնում են. «Թալեաթ բեյը Ստամբուլում հայերի անհիմն հալածանքների մասին ծավալուն զրույց է ունեցել գերմանացի լրագրողների հետ: Նա հայտարարել է, որ Ռուսաստանի և Օսմանյան կայսրության հայերը մշտապես քննադատել են Օսմանյան կայսրության պառակտման արդյունքում ձեւավորված քաղաքական կողմնորոշումները: Արևմտյան վիլայեթներից հայերի տեղահանումն անհրաժեշտություն է եղել: Դա էր պահանջում պատմական և ազգային իրողությունները: Ճիշտ է, արևելյան վիլայեթներից տեղահանվածները բազմաթիվ զրկանքների են ենթարկվել, շատերն էլ կոտորվել են, սակայն դրա համար քրդերին պատժել են: Ինչ վերաբերում է արևմտյան վիլայեթներից տեղահանվածների զրկանքներին` դա այն տգետ պաշտոնյաների մեղքն է, ում հանձնարարված է եղել իրականացնել գործը: Վերջում Օսմանյան կայսրության վեզիրն ասել է. «Ես թույլ չեմ տա, որ մեզ մեղադրեն լավ ու վատ հայի միջեւ ընտրություն կատարել, քանի որ այսօրվա անմեղ հայը` վաղը կարող է դառնալ ամենամեծ մեղավորը»:

Վրաստան 1916/07/15 #156

Քաղաք Էրզինջանի (Երզնկա) գրավումը

Երեկ երեկոյան տեղեկություն ստացանք, որ ռուսական բանակը գրավել է Էրզինջանը (Երզնկա), որն Արզրումի (Էրզրումի) վիլայեթի ամենակարևոր քաղաքն է, գտնվում է Ղարա–սուս գետի ձախ ափին, Եփրատից արևմուտք: Քաղաքի բնակիչների թիվը գերազանցում է 40 հազարը, որի գերակշիռ մասն օսմանցիներ են: Մինչ պատերազմի սկիզբը նաև հայեր են ապրել: Էրզինջանի հարակից տարածքները բերրի են: Եթե օսմանցիները ելք չգտնեն, կամ չկարողանան իրենց հետ տանել բերքը, ռուսներն այստեղ ամեն ինչ կավերեն։

Օսմանցիները դեպի Հայաստան նոր զորքեր են ուղարկում.

Օսմանյան բանակի աջակցությունը Փոքր Ասիայում՝ մտածելու տեղիք է տվել կառավարությանը: Ռուսաստանի բանակի առաջխաղացումը կանխելու նպատակով, կառավարությունը որոշել է հարմար զորամիավորում գտնելուն պես ուղարկել Հայաստանի ուղղությամբ: Բացի դրանից, մտադիր են 17 տարեկան երիտասարդներին զորակոչել բանակ:

Վրաստան 1916/07/23 #162

Գերմանիայի կարծիքը Էրզինջանի գրավման վերաբերյալ

Վոլֆի հեռագրային գործակալությունը չեզոք պետություններին տեղեկացնում է, որ Փոքր Ասիայի գործողությունների վերաբերյալ օսմանցիների բանակի Գլխավոր շտաբը լիովին կիսում է Գերմանիայի Գլխավոր շտաբի տեսակետը: Գործակալության փոխանցմամբ` Օսմանյան կայսրության ճակատագիրը Հայաստանի և Միջագետքի կողմերում չի որոշվում, այն բացառապես Եվրոպայի պայքարի տարածքում է կայացվելու, ուստի Հայաստանի տարածքների մի մասի կորուստը որևէ կերպ չի ազդի Օսմանյան կայսրության ապագայի վրա:

Վրաստան 1916/07/26 #165

Ազգային իրավիճակը

Հայերի կյանքից

«Հորիզոն» թերթում հրապարակվել է պարոն Արշակ Սաֆրաստյանի նամակը, որով կոչ է արվում հայրենակիցներին՝ իրեն ամեն տեսակի լուրեր հաղորդել Օսմանյան կայսրությունում հայերի կոտորածի մասին: «Մեր ընկեր Լորդ Բրայսին անհրաժեշտ են այդ տեղեկությունները` իր պատմության համար… ամենաարժեքավորն ականատեսների և ներկաների տեղեկություններն են, հատկապես այն մասին, թե ինչպես են բռնության ժամանակ իրենց դրսևորել հայերը, մասնավորապես` կանայք: Արդամետից եկած մի կնոջ պատմությունները այնքան սարսափելի են, որ հնարավոր է վեպի նյութ դառնան: Ասել են` այդ վեպը մենք Անգլիայում կհրապարակենք… Ով պատմությունները գրավոր ներկայացնի, պատշաճ գումար կստանա…»:

«Դեն»-ում Միքայելյանցը գրում է. «Հայ գործիչները և հասարակությունը պետք է մոռանա կուսակցական վեճերն ու հայ բուրժուազիայի օգնությամբ պետք է հոգ տանի քարուքանդ եղած հայրենիքի համար»… Միքայելյանցն անդրադառնում է հայ կաթողիկոսի այցին Թբիլիսի և ասում. «Պատերազմի վերջում հայերը պետք է համախմբվեն հայկական հարցի լուծման ծրագրին դեռևս հավատացողների շուրջ»:

Ժողովրդական թերթիկ 1916/08/5 #643

Օսմանյան Հայաստանի բնակչությունը

Գրավված Հայաստանի բնակչության հարցին այսօր մեծ ուշադրություն են դարձնում և այն հետազոտելու համար Կովկաս են ուղարկել կոմս Տատիշչևին: Առաջին հերթին հիմնադրվել են, այսպես կոչված անզեն ջոկատները, որոնց կպատրաստեն հողերը մշակելու համար: Այս ջոկատները Ռուսաստանից են և հստակ որոշված է, որ այդտեղ որևէ հայ և վրացի չի լինելու: Նրանք արդեն որոշ գյուղատնտեսների հսկողության ներքո սկսել են աշխատել, սակայն այս ջոկատների աշխատանքը բավարար չէ, մինչդեռ այլընտրանքային ծրագիր գոյություն չունի:

Մտադիր են Հայաստանում ղազախների բնակեցնել, քանի որ նման փորձը Հյուսիսային Կովկասում լավ արդյունք է ունեցել։ Որոշվել է, որ օսմանյան հայերի և Ռուսաստանի ու Հայաստանի միջև սահման կլինի, որն էլ կբնակեցվի ղազախներով: Ինչ վերաբերում է Օսմանյան կայսրության մոտակայքին, այնտեղի բնակիչներից որոշներին կոտորել են, որոշներն էլ գնացել են Ռուսաստան կամ Օսմանյան կայսրություն: Խաղաղություն հաստատելուց հետո փախստականների մի մասն արդեն վերադարձել է:

 

Հոդվածն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Karen says:

    Ենթադրել պետք չէ, խոսքը միանշանակ ՛՛Եփրատյան կազակություն՛՛ հիմնելու կայսերական ծրագրի մասին է: Կովկասյան բանակի հրամանատար, գեն. Յուդենիչն ինքն է առաջարկել է ազատագրված հայկական տարածքները բնակեցնել Կուբանից ու Դոնից գաղթեցված կազակներով, ստեղծել ՛՛Եփրատյան կազակություն՛՛:
    Այնպես որ սենսացիոն վերնագիրը կարող եք ուղղել, Ղազախստանի դեսպանությունից էլ իզուր չեն անհանգստացնի:

    • Արսեն Խառատյան says:

      Հարգելի Կարեն, նախորդ դարասկզբին ղազախ եւ կազակ բառերը հաճախ նույնական են կիրառվել, ինչը եւ ենթադրում եմ պատճառ է դարձել Ալիք մեդիայի կողմից թարգմանվող` «Հայոց ցեղասպանությունը վրաց պարբերական մամուլում 1914-1918թթ.» գրքի այս հատվածում ղազախ եւ կազակ բառերի նույնականացման: Նշեմ նաեւ, որ բնագրում վրացերենով` կազախի (ყაზახი) եզրն է օգտավործված, մինչդեռ կազակը (კაზაკი) ժամանակակից վրացերենում կազակի (კაზაკი) է: Եթե նայելու լինեք Ալիքի կողմից հրապարակված ամբողջական տեքստը, ապա կտեսնեք, որ խմբագրական ծանոթագրությամբ նշել ենք, որ խոսքը հավանաբար կազակներին է վերաբերում:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31