Հուլիսի 17-ին Ազատության հրապարակից մեկնարկած երթի ժամանակ, պատասխանելով լրագրողների հարցe8ին. Հիմնադիր խորհրդարանի անդամ Ալեք Ենիգոմշյանն ասաց. «Սասնա ծռերի ապստամբական քայլը այն ջրբաժանն էր, որը փաստում էր, որ առնվազն երկու տասնամյակ Հայաստանում ընտրական գործընթաց չկա, իսկ եթե չկա գործընթաց, խաղաղ ընդվզման քայլերն էլ պետական ահաբեկչության մեթոդների օգտագործմամբ ճնշվում են, քաղաքացուն մնում է միայն բռնության դեմ բռնությամբ հանդես գալ: Այդ ջրբաժանն է անցյալ տարվա հուլիսի 17-ը… Այդ ջրբաժանը եղել է եւ այսօր շարունակվում է: Այսօր Հայաստանում չկա մի քաղաքական ուժ, որը հոդաբաշխ ձեւով կարող է ներկայացնել այս իրավիճակից դուրս գալու, այս վարչախումբը հեռացնելու համակարգը փոխելու այլ միջոց…»:
Արդյոք Սասնա ծռերն ահաբեկիչնե՞ր են, թե՞ ապստամբներ: Այս հարցին ի պատասխան էլ Ենիգոմշյանն ասաց. «Եթե կա սեփական իշխանություն բովանդակային իմաստով, այն իսկապես ժողովրդի ծոցից է դուրս եկել, այդ իշխանության նկատմամբ զենք վերցնելը մերժելի է: Մինչդեռ Հայաստանում չկա Հայաստանի քաղաքացիների իշխանություն, չկա ինքնիշխանություն, եւ քաղաքացու, հանրության իրենց ճակատագիրը եւ ապագան տնօրինելու իրացնելու իրավունքը խլվում է, հետեւաբար ժողովրդի դեմ իրականացվող բռնության դեմ նույնությամբ պատասխանելու քայլը ոչ ոք իրավունք չունի կոչել ահաբեկչություն: Ընդհակառակը, ովքեր բռնանում են ժողովրդի իրավունքների դեմ, նրանք են ահաբեկիչները… Սասնա ծռերը ժողովրդի դեմ չեն ելել, 15 օր իրենց առաջ գտնվող ոստիկանների դեմ զենք չեն բարձրացրել, մեկ ոստիկան զոհվել է գնդի տարածք մտնելու ժամանակ, իսկ մյուս երկուսի մահվան հանգնամանքները դեռ պետք է ապացուցվեն»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
սխալ մտքերը որից առաջանում են սխալ գործեր քանդող են եվ տապալող.
Քեզի կը պատասխանեմ լատինական առածով մը որ Հին Հռոմէացիները շատ կը գործածէին ;
( QUID QUID RECIPITUR AD MODUM RECIPIENTIS RECIPITUR )
Ամէն աման հեղուկին իր ձեւը կու տայ ;
/ Եթէ Շիշդ Քառակուսի է մէջի հեղուկը կը դառնայ քառակուսի
իսկ եթէ կլոր է ՛ կը դառնայ կլոր – Եռանկիւնը կը դառնայ ՛եռանկիւն/ ;