Արդեն մի քանի օր է, տարբեր լրատվամիջոցներով լուրեր են շրջանառվում, որ առանց Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի «դաբրոյի» որեւէ համայնքի ղեկավար ոչ մի քայլ չի կարողանում անել: Թեմայի վերաբերյալ Aravot.am-ը փորձեց պարզաբանում ստանալ մարզի ղեկավարից:
«Ես այդ նյութը կարդացել եմ: Եվ պետք է ասեմ, որ իրականությանը չհամապատասխանող նյութ է: Դուք կարող եք բոլոր համայնքի ղեկավարների հետ խոսել, որ մեր մարզում «դաբրո» ասածը գոյություն չունի: Մեր մարզում բոլորը կարող են հարցերը կարգավորել օրենքի սահմաններում: Առավել եւս, որ անունը ինքը հուշում է՝ տեղական ինքնակառավարման մարմին, եւ ցանկացած ՏԻՄ ինքնուրույն կառավարում է իր համայնքը՝ ավագանու որոշումներով»:
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ