Հուլիսի 14-ին Բեռլինի Պերգամոն թանգարանում տեղի ունեցավ Բեռլինի պետական գրադարանի և Պրուսական մշակութային արժեքների հիմնադրամի համատեղ միջազգային ցուցահանդեսի բացման արարողությունը, որին ներկա էր նաև Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը:
Ցուցահանդեսին ներկայացված են աշխարհի տարբեր լեզուներով Աստվածաշնչի հնագույն թարգմանություններ: Այդ նմուշների շարքում առաջին անգամ ներկայացված է նաև Աստվածաշնչի հայերեն թարգմանությունը:
Ցուցահանդեսին նվիրված տեղեկատվական ուղեցույցի մեջ նշված է, որ Հայաստանը 301թ. դարձավ աշխարհի առաջին քրիստոնյա պետությունը, իսկ 405թ. Մեսրոպ Մաշտոցի կողմից հայերեն գրերի ստեղծմամբ հնարավորություն ընձեռնվեց Աստվածաշունչը թարգմանել հայերեն: