Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետը զեկուցել է, որ արդեն իսկ գույքագրվել են մայրաքաղաքի պատմամշակութային արժեք ներկայացնող շենքերի պատերին փակցված գովազդային ցուցանակները: Գույքագրված 60 շենքերի համար կազմվել են նաև գովազդային անձնագրերի նախագծերի նախնական տարբերակները:
«Անհրաժեշտ է, որպեսզի գործընթացը տեսանելի լինի, քանի որ այս հարցի առնչությամբ շատ քննադատություններ կան: Օր առաջ պետք է հաստատել գովազդային անձնագրերի նախագծերը, և խստորեն հետևեք, որ տվյալ տնտեսվարողները խելամիտ ժամկետներում գովազդային վահանակները համապատասխանեցնեն գովազդային անձնագրերով սահմանված պահանջներին», – ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն