Նոր մրցաշրջանի մեկնարկից առաջ Միացյալ Նահանգներ մրցաշրջագայության մեկնած «Մանչեսթեր Յունայթեդը» վաղը «Ռիո Տինտո Ստեդիումում» ընկերական հանդիպում է ունենալու «Ռեալ Սոլթ Լեյքի» հետ:
Հայ ֆուտբոլասերն առանձնակի հետաքրքրությամբ է սպասում այդ խաղին՝ ակնկալելով ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի եւ մեր ընտրանու նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանի դերբիին:
Հայաստանցի ֆուտբոլիստները խաղադաշտում կելնե՞ն միմյանց դեմ, կախված է լինելու թիմերի մարզիչներից:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ