Հունգարիայի Պակս քաղաքում կայացել է ձյուդոյի Եվրոպայի գավաթի խաղարկությունը, որտեղ Հայաստանի երիտասարդական հավաքականը երկու բրոնզե մեդալ է նվաճել:
Պատվո պատվանդանի երրորդ աստիճան բարձրացել են 55 կգ քաշային Գասպար Հայրապետյանը եւ 90 կգ քաշային Գրիգոր Սահակյանը: Էրիկ Հարությունյանը (55 կգ) բավարարվել է 5-րդ տեղով:
Մրցաշարին մասնակցում էին 33 երկրների 388 ձյուդոիստներ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ pinterest-ի