Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Բաղանիս գյուղում 29-ամյա հարսը ոստիկանություն է դիմել, հայտնելով, որ իր թոշակառու սկեսուրը խորովածի շամփուրով հարվածել է իր մարմնի տարբեր մասերին՝ այդ թվում՝ դեմքին:
Ոստիկանությունից տեղեկացանք, որ գործով նշանակվել է փորձաքննություն, դեպքի կապակցությամբ նյութեր են նախապատրաստվում: Բաղանիսից տեղեկացանք, որ այդ ընտանիքում վեճեր հաճախ են լինում:
Ոստիկանություն դիմած, Իջեւանի տարածաշրջանի գյուղերից մեկից սերված կինն այդ ընտանիքում թվով 3-րդ հարսն է, մինչ այդ նրա ամուսինը Արմավիրի տարածաշրջանից, հետո՝ Իջեւանի տարածաշրջանից կին է ունեցել, արմավիրցի կնոջից 4 անչափահաս երեխա ունի:
Անչափահաս այդ երեխաներին նույն առանձնատան մեջ տատն է պահում: Վերջինս երկար տարիներ որպես դայակ աշխատել է մանկապարտեզում, կռվարար բնավորություն չունի:
Բաղանիսից հայտնեցին, որ ընտանեկան վեճից հետո ամուսինը տնից «դուրս է արել» ոստիկանություն դիմած իջեւանցի կնոջը:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ