Լրահոս
Օրվա լրահոսը

Հենց տեղում Վոլոդինի պատասխանը տրվել է, ռուսաց լեզվին կարգավիճակ տալու հարց մեր օրակարգում չկա. Աշոտյան. news.am

Հուլիս 17,2017 16:41

Ազգային Ժոողովի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը հենց տեղում պատասխանել է Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինի հայտարարությանը, որով վերջինս Հայաստանի իշխանություններին առաջարկել է Ռուսաստանում հայկական վարորդական իրավունքների հարցը լուծելու համար ռուսերենին պետական լեզվի կարգավիճակ տալ: NEWS.am-ի հետ զրույցում Արմեն Աշոտյանը նշեց, որ ինքը Վոլոդինի ելույթից հետո պատասխան ելույթով է հանդես եկել եւ շեշտել, որ ռուսաց լեզվի սահմանադրական կարգավիճակի հարց Հայաստանի օրակարգում չկա եւ չի նախատեսվում:

«Այդ հայտարարությանը հայկական կողմը տեղում պատասխան է տվել: Ցավում եմ, որ ռուսական որոշ լրատվամիջոցներ հատվածական են ներկայացրել քննարկման բովանդակությունը: Այդ պահին Ռուսաստանի Պետդումայի ղեկավարի կողմից նման գաղափարի հնչեցման պարագայում պատասխան ելույթով հանդես եմ եկել ես եւ ընդգծել եմ, որ ռուսաց լեզվի սահմանադրական կարգավիճակի հարց Հայաստանի օրակարգում չկա եւ չի նախատեսվում»,-ասաց նա:

NEWS.am-ի ճշտող հարցին՝ ինչպե՞ս է գնահատում Վյաչեսլավ Վոլոդինի հայտարարությունը, Արմեն Աշոտյանը կոնկրետ պատասխան չտվեց՝ նշելով, որ իր ելույթում արդեն ասել է իր գնահատականը:

 

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Seyran says:

    Ռուսները անգլերենին,ֆրանսերենին,գերմաներենին,իսպաներենին կարգավիճակ են? տվել,որ իրենց վարորդները երթևեկում են Եվրոպայում….

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31