Հուլիսի 9-16-ը Մինսկում ԵԱՀԿ ԽՎ 26-րդ նստաշրջանի ընթացքում ընդունվել է բանաձև, որը կոչ է անում Ռուսաստանին հրաժարվել Ղրիմից: Այս մասին հայտնում է բելառուսական versia.ru պորտալը:
Մասնավորապես, բանաձևը Ռուսաստանին կոչ է անում չեղարկել Ղրիմը բռնակցելու որոշումը և դուրս հանել օկուպացիոն ուժերը թերակղզուց:
Փաստաթղթի ընդունմանը կողմ է քվեարկել ԵԱՀԿ ԽՎ 91, դեմ՝ 15 անդամ: Դեմ քվեարկողների թվում են եղել ԵԱՀԿ ԽՎ հայ և ռուս անդամներ, ինչպես նաև բելառուսցի երկու պատգամավոր:
Բացի այդ, Հայաստանը դարձել է միակ երկիրը, որը դեմ է հանդես եկել հակառուսական բանաձև մտցնելուն:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ