Ռուսաստանի պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը Հայաստանի իշխանություններին առաջարկել է պաշտոնական կարգավիճակ տալ ռուսերենին, որպեսզի ազգային վարորդական իրավունքները ճանաչվեն նաև Ռուսաստանում, գրում է ՏԱՍՍ-ը:
2017թ. հունիսի 1-ից Ռուսաստանում ուժի մեջ է մտել մի օրենք, որն արգելում է արտասահմանյան վարորդական իրավունք ունեցող վարորդներին աշխատել այդ երկրի տարածքում: Ընդ որում, հուլիսի 14-ին Պետդուման ընդունել էր ևս մեկ օրենք, որով Ղրղըզստանի քաղաքացիներին (որտեղ ռուսերենին պաշտոնական կարգավիճակ է տրված) թույլատրվում է պրոֆեսիոնալ վարորդ աշխատել Ռուսաստանի տարածքում:
«Կարող եմ միայն մի բան ասել, ամրագրեք այն (ռուսերենը) որպես պաշտոնական, և օրենքի նորմն ավտոմատ կերպով կներառի Հայաստանի Հանրապետությունը»,- ասել է Վոլոդինը Հայաստանի ԱԺ խոսնակ Արա Բաբլոյանի հետ հանդիպմանը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ