Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«ԼՂ հակամարտությունը կարող է ցանկացած պահի բռնկվել». Նովրուզ Մամեդով

Հուլիս 17,2017 15:44

Ադրբեջանի նախագահի՝ արտաքին քաղաքականության հարցերով օգնական Նովրուզ Մամեդովը հարցազրույց է տվել «ՌԻԱ Նովոստիին», որում խոսել է Արցախի հակամարտության և ռուս-ադրբեջանական հարաբերությունների մասին:

Մասնավորապես, Մամեդովը հայտարարել է, որ չնայած 25 տարի է՝ Արցախի հակամարտությունը ձգվում է, այնուամենայնիվ, խնդիրը ներկայացվում է որպես «սառեցված հակամարտությունը», ինչը արդյունք է աշխարհաքաղաքական խաղերի, ու քանի դեռ այդ խաղերը շարունակվում են, արդյունքը չի փոխվի:

«Վրաստանը, Մոլդովան և Ուկրաինան դրա վառ հաստատումն են»,- ասել է նա:

Մամեդովի կարծիքով՝ «սառեցված» հակամարտությունը կարող է ցանկացած պահի բռնկվել նոր ուժով:

«Միջազգային միջնորդները թեև հանդես են գալիս Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանման օգտին, բայց, չգիտես ինչու, նախընտրում են գրավել միանշանակ դիրք: Մենք համանախագահող կողմերից, ինչպես նաև միջազգային հանրությունից ակնկալում ենք կոնկրետ քայլեր հակամարտության արդարացի լուծման համար»,- ասել է նա:

Մամեդովը նաև նշել է, որ «չգիտես ինչու՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ հայ-ադրբեջանական հակամարտության արդարացի գնահատականը բախվում է խոչընդոտների»:

«Այսօր ստեղծվել է այնպիսի իրավիճակ, երբ մեկ պատերազմով ոչինչ չի որոշվի: Քանի որ հակամարտությունը կծնի նոր հակամարտություն, և գերտերությունները դրանում ակտիվ մասնակցություն են ունենում»,- ասել է նա:

Ադրբեջանի նախագահի օգնականը նաև հիշեցրել է, որ Արցախի հակամարտության խնդրով զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը, որի մեջ մտնում են հենց այն երկրները, «որոնք կարող են անհրաժեշտության դեպքում իրենց խոսքն ասել միջազգային հարթակում»:

Անդրադառնալով ռուս-ադրբեջանական հարաբերություններին՝ Մամեդովն ասել է, որ Ադրբեջանն իր արտաքին քաղաքականության մեջ հաշվի է առնում Ռուսաստանի շահերը և ցանկանում է ընդլայնել համագործակցությունը նրա հետ:

«Ադրբեջանն իր արտաքին քաղաքականության մեջ հաշվի է առնում իր ռազմավարական դաշնակիցների, այդ թվում Ռուսաստանի շահերը: Ռուսաստանն այն երկիրն է, որի հետ մենք կապված ենք հարյուրամյակներով: Երկիր, որի հետ մենք ունենք բարձր համագործակցության մակարդակ: Մեր ծրագրերի մեջ է մտնում Ռուսաստանի հետ համագործակցության ընդլայնում և ամրապնդում»,- ասել է Մամեդովը:

Խոսելով միջազգային թատերաբեմում Ադրբեջանի խնդիրների մասին՝ Մամեդովն ասել է, որ այժմ շատ բարդ ու դժվար է խոսել միջազգային հարաբերություններում հաջողությունների մասին, քանի որ աշխարհը չկարողացավ պահպանել արդարության սկզբունքները Վարշավայի պայմանագրի լուծարումից հետո:

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31