Հուլիսի 16-ի երեկոյան սահմանամերձ Բարեկամավան գյուղից Նոյեմբերյանի բժշկական կենտրոն է տեղափոխվել 9-ամյա տղա, որին օձը կծել է: Նոյեմբերյանի ԲԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գարունիկ Ղուշչյանն ասաց,որ երեխայի վիճակը կայուն է, նա հեղուկներ է ընդունում: Նա հայտնեց, որ երեխային կծած օձը թունավոր չի եղել, իրենք այդ առթիվ խորհրդակցել են թունաբանների հետ:
Գ. Ղուշյանն ասաց, որ Նոյեմբերյանի բժշկական կենտրոնն ունի հակաթույն դեղամիջոց, սակայն տվյալ դեպքում այն ներարկելու հարկ չկա:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ