Լրահոս
Օրվա լրահոսը

Արծրուն Ավագյան. «Ուսման վարձը բարձր է, աշխատանքի հեռանկար չկա»

Հուլիս 17,2017 13:57

Այս տարի Երեւանի պետական համալսարանի հայ բանասիրության ֆակուլտետում թափուր տեղեր կան: Թեման մտահոգության տեղիք է տվել:

Aravot.am-ը ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի դեկան Արծրուն Ավագյանից հետաքրքրվեց` ո՞րն է պատճառը համապատասխան թվով դիմորդներ չլինելու: «Առաջին պատճառը արտագաղթն է, մյուսն այն է, որ մի շարք բուհեր են բացվել Հայաստանում, երրորդը` աշխատանքի հեռանկար չկա, աշխատավարձն էլ խիստ ցածր է, այդքանը, որ գումարես, դրանք բոլորը պատճառ են, որ դիմորդների թիվը պակասի: Գումարած նաեւ այն, որ ժողովրդի մեծ մասն ի վիճակի չէ ուսման վարձ վճարել»,-ասաց դեկանը:

Նրանից տեղեկացանք, որ բանասիրականում ուսման վարձն այսուհետ 430000-440000 դրամ է լինելու:

Մեր հարցին` ի՞նչ լուծում է տեսնում, Արծրուն Ավագյանը պատասխանում է. «Լուծումն այն կլինի, եթե աշխատանքի վայր ունենան բանասիրական ֆակուլտետի շրջանավարտները, աշխատավարձը պետք է բարձր լինի, որ կանխվի արտագաղթը, դրանք բոլորը կբերեն լուծման»:

Մանրամասները` տպագիր «Առավոտում»

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31