ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության մամլո խոսնակ Կարինե Մանգասարյանը տեղեկացնում է.
«Օրեր առաջ քաղաքացի Գեւորգ Տեր-Գաբրիելյանը Aravot.am-ին էր տրամադրել լուսանկարներ, որտեղ պատկերված էին Շորժայի հատվածում, իսկ ավելի կոնկրետ՝ նկարիչների միության հանգստյան տան մոտակայքում լճի ափին կուտակված աղբը:
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության աշխատակիցները նշված փաստի հետ կապված անմիջապես կապվել են Գեղարքունիքի մարզպետարանի համապատասխան ներկայացուցիչների հետ և շատ արագ տարածքը մաքրվել է:
Շնորհակալություն բոլորին. Հիշեցնեմ, որ «Մաքուր Հայաստան » ծրագրի իրականացման շրջանակներում շահագրգիռ կազմակերպությունների, պետական տարբեր մարմինների, համայնքների ակտիվ համագործակցության, հանրային լայն իրազեկում ապահովելու, ինչպես նաև ծրագրի իրականացման ընթացքում առաջացած խնդիրների լուծման՝ աղբահանության, աղբի կուտակման հետ կապված տարբեր ահազանգերի համար ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում գործում է ԹԵԺ ԳԻԾ` հետևյալ հեռախոսահամարով 010-511-328 , ժամը 9:00-ից մինչև 18:00-ն: Լուսանկարներում նախկին և ներկայիս վիճակն է.