Լրահոս
Օրվա լրահոսը

Երկիրը խնդիր ունի ջրային ռեսուրսների ճիշտ կառավարման. փոխնախարար. «Ա1+»

Հուլիս 17,2017 13:35

Բնապահպանության նախարարությունը հակված է Սեւանա լճից նվազագույն ջրառ կատարելու, բայց ժամանակակից համակարգը առանձին բնապահպանական լուծումներ չի դիտարկում, եթե դա համահունչ չէ սոցիալ-տնտեսական խնդիրներին: Այսօր հայտարարեց բնապահպանության նախարարի տեղակալ Էրիկ Գրիգորյանը` անդրադառնալով ԱԺ-ի ընդունած որոշմանը, որով այս տարի լճից 170 մլն խմ-ի փոխարեն 270 մլն խմ ջուր բաց կթողնվի:

«Էկոհամակարգի տեսանկյունից տատանումները լավ չեն՝ թե ջրի մակարդակի բարձրանալը, թե իջեցումը: Խնդիրը որպես այդպիսին առանձին Սեւանի խնդիր չեմ դիտարկում , խնդիրը առանձնացված չէ , մենք ունենք խնդիր Սեւան մտնող գետերի ծավալների, Արփա- Սեւան թունելի, ոռոգման համակարգի մաշվածության հետ, սա ավելի կոմպլեքս ու մեծ խնդիր է, եւ ավելի ճիշտ եմ համարում ուշադրությունը բեւեռել առհասարակ ջրային ռեսուրսների կառավարման խնդիրներին»,- նշեց փոխնախարարն ու հավելեց, որ այսօր մեր երկիրը խնդիր ունի ջրային ռեսուրսների ճիշտ կառավարման տեսանկյունից:

 

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31