Լրահոս
Օրվա լրահոսը

Դանիել Իոաննիսյանին դատի տված 5 դպրոցների տնօրենները հրաժարվել են հայցից (Տեսանյութ)

Հուլիս 17,2017 12:04

Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր դպրոցների եւ մանկապարտեզների տնօրենների գործով նիստն էր, քննվում էր Երեւանի թիվ 64 դպրոցի տնօրեն Երանուհի Հարությունյանի հայցը:

Հիշեցնենք, որ 30 դպրոցների եւ մանկապարտեզների տնօրեններ դատի էին տվել «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությանը՝ «ՀՀԿ-ն չարաշահում է վարչական ռեսուրսը դպրոցներում եւ մանկապարտեզներում» վերտառությամբ աղմկահարույց հրապարակման եւ ձայնագրությունների համար:

Դատավոր Անի Մխիթարյանը հայտնեց, որ հայցվոր Երանուհի Հարությունյանը պատշաճ ծանուցվել է, սակայն չի ներկայացել. նա դիմում է գրել դատավորին առ այն, որ հրաժարվում է հայցից: Դատավորը նշեց, որ իր վարույթում հինգ նման հայցադիմում կա եւ բոլոր հայցվորներն էլ հրաժարվել են հայցից:

Լրագրողների հետ զրույցում «Իրազեկ քաղաքացիների միավորման» համակարգող Դանիել Իոաննիսյանը նկատեց՝ տնօրենները հասկացել են, որ չեն կարող գործը հաղթել, քանի որ կազմակերպությունը գործել է օրինաչափ:

«Մենք որեւէ մեկին չենք զրպարտել, հնարավոր չէ հերքել այն, ինչ իրականություն է»,-ասաց նա:

Մանրամասն՝ տեսանյութում

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31