Լրահոս
Օրվա լրահոսը

Առայժմ այսպիսի պայմաններում ենք երթեւեկում

Հուլիս 17,2017 17:00

Երեւանի ավագանու ընտրությունների նախընտրական շրջանում քաղաքային իշխանությունները հայտարարում էին տրանսպորտային նոր, եվրոպական չափանիշներով տրանսպորտային համակարգ ունենալու մասին: Այս նպատակով մայրաքաղաքի պատասխանատուներն արդեն կոնկրետ միջոցառումներ են իրականացրել՝ նոր վարկեր են ներգրավել։ Միայն 800 հազար եվրո հատկացվել է միջազգային փորձագետին ցանցն ուսումնասիրելու եւ խորհուրդներ տալու նպատակով:

Ավագանու ընտրություններից ուղիղ երկու ամիս անց որեւէ գործնական քայլեր այս ուղղությամբ դեռեւս չեն կատարվել. թե երբ կազատվենք գերբեռնված, հակահիգիենիկ պայմաններում երթեւեկող «գազելներից»՝
պարզ չէ: Փաստ է, որ առայժմ քաղաքացիները երթեւեկում են լուսանկարում պատկերված պայմաններով:

Թեմայի վերաբերյալ մանրամասները

 

Լուսանկարները՝ ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31