Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սալվադոր Խեչոյանի ցուցմունքով՝ Արթուր Սարգսյանը դրսից սննդի հետ ուղարկված բժշկական պայուսակում քողարկված ձայնագրող միկրոչիպեր՝ «ժուչոկներ» է հայտնաբերել. Aysor.am

Հուլիս 17,2017 11:29

Aysor.am-ը շարունակում է ներկայացնել ՊՊԾ գնդի գրավման վերաբերյալ քրեական բազմահատոր գործի մեղադրական եզրակացությունը մաս-մաս և այսօր ներկայացնում ենք ՊՊԾ գունդը գրաված զինյալներին մեքենայով սնունդ տեղափոխած Արթուր Սարգսյանի մեղադրանքը ու նրա մասին ցուցմունքները։ Արթուր Սարգսյանը, որին նրա արարքից հետո կնքեցին «հաց բերող» անունով, հիշեցնենք, մահացել է ծանր հիվանդության հետևանքով։

Ըստ մեղադրանքի, Արթուր Սարգսյանն իր «Վազ 21015» մակնիշի ավտոմեքենայով, անցնելով ՀՀ իրավապահ մարմինների կողմից արգելափակված տարածքը, միացել է նշված գնդի վրա զինված հարձակում կատարած խմբի անդամներին: Արդեն ՊՊԾ գնդում նա ունեցել է զենք ու ստանձնել խմբի անդամների արտաքին աշխարհի հետ կապի ապահովման գործը:

Մասնավորապես, մեղադրական եզրակացության համաձայն, Սարգսյանը կապի միջոցների անխափան աշխատանքն է ապահովել, վերացրել է գնդի տարածքում գտնվող տրանսպորտային միջոցների անսարքությունը։ Բացի այդ, Արթուր Սարգսյանը հայտնաբերել ու ոչնչացրել է գնդի տարածք ուղարկված սննդի և դեղորայքի պայուսակներում իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից թաքցված տեսաձայնագրող հատուկ միջոցները՝ «խափանելով զինված խմբի հանցավոր գործողությունները կանխելուն ուղղված իրավապահ մարմինների գործողությունները»:

Արթուր Սարգսյանին առաջինը հանդիպում ենք ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբի անդամ Գևորգ Մելքոնյանի ցուցմունքից։ Վերջինն ասել է, որ Արթուրը մասնագիտությամբ ռադիոֆիզիկ է եղել, կիբեռնետիկայի մասնագետ և կարգավորել է հեռակապի հետ կապված հարցերը: «Մեծ դինամիկներ է դրել ու հնարավորություն ստեղծել, որ ներսի զինված անձինք շփվեն ժողովրդի հետ», -ցուցմունքում ասել է Գևորգ Մելքոնյանը: Ի դեպ, Մելքոնյանը նույն խմբի անդամ Արմեն Լամբարյանի Սպիտակի թիմից է, իսկ այս թիմի շատ անդամներ, ի տարբերություն խմբի մյուս անդամների, տվել են ցուցմունքներ, շատ դեպքերում՝ հենց «Սասնա ծռերի» դեմ։

Այնուհետև «հաց բերողի» մասին հանդիպում ենք այս գործով տուժող ճանաչված «Շտապբուժօգնություն» ՓԲ ընկերության թիվ 4 ենթակայանի բուժակ Դավիթ Տոնոյանի ցուցմունքում։ Այդ ցուցմունքից պարզ է դառնում, որ հենց Դավիթ Տոնոյանն է եղել Սարգսյանի՝ ՊՊԾ գունդ անվտանգ մուտք գործելու երաշխավորը։

Դավիթը, մասնավորապես, նշել է, որ զինված խմբի անդամներն իրեն ասել են, որ դուրս գա և կանգնի գնդի դարպասների դիմաց, որպեսզի նրանց հաց բերող Արթուր Սարգսյանը կարողանա մեքենան անվտանգ գունդ մտցնել: Տոնոյանը կատարել է նրանց պահանջը ու դուրս է եկել գնդի տարածքից և կանգնել դարպասներից մի քանի մետր հեռու: Այդ պահին Արթուր Սարգսյանը «ՎԱԶ 21010» մակնիշի արծաթագույն ավտոմեքենայով մտել է գնդի տարածք:

«Շտապբուժօգնություն» ՓԲԸ «Կենտրոն» ենթակայանի գծային բրիգադայի բժիշկ Սալվադոր Խեչոյանի ցուցմունքում ևս հիշատակվում է Արթուր Սարգսյանը։ Սալվադորը նույնպես ասել է, որ Սարի թաղի բնակիչ Արթուրը իր մեքենայով զինված խմբի անդամներին սնունդ է հիացրել։ Նաև նշել է, որ Արթուր Սարգսյանը իր հետ զենք չի ունեցել, բայց մտնելով ՊՊԾ գունդ, սկսել է զենք կրել ու մյուսների հետ շրջել գնդի տարածքում, հսկել պատանդ բժիշկներին։

Բացի այդ, Սալվադորի խոսքով, ինքը պարզել է, որ Արթուրը տիրապետում է բարձր տեխնոլոգիաներին, քանի որ Արթուրը դրսից սննդի հետ ուղարկված բժշկական պայուսակում քողարկված ձայնագրող միկրոչիպեր՝ «ժուչոկներ» է հայտնաբերել: «Արթուրը, «տաքսի սերվիսների» հաճախականությունները որսալով, կապ է ապահովել գնդի անդամների միջև, նաև հայտարարություններ է տարածել», – ցուցմունքում նշել է Սալվադորը:

Հասմիկ Համբարձումյան

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Zaven says:

    Դուք ինչու եք ներկայացնում այն ինչ ներկայացնում է aysor am ը?

  2. Կեցցես սիրելի Արթուր; տաղանդավոր մարդը մնում է միշտ տաղանդավոր ուր էլ գտնվի; հատկապես կիսագրագետ ոստիկան կոչեցյալների խարդավանքները պարզելիս; սերունդները դեռ հպարտանալու են քեզանով մեծագույն ՄԱՐԴ

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31