Razm.info-ն հրապարակել է 2017 թվականի հայկական եւ ադրբեջանական զինուժերի կորուստները հունիս ամսվա ընթացքում: Ըստ Razm.info-ի տվյալների՝ հունիս ամսվա ընթացքում հայկական զինված ուժերում՝ ներառյալ Պաշտպանության բանակը, հայտարարվել է մահվան 6 դեպքի մասին, եւ տարբեր հանգամանքներում վիրավորվել է 17 զինծառայող: Հունիս ամսվա ընթացքում ադրբեջանական պաշտպանական եւ անվտանգության համակարգերը հայտարարել են մահվան 6 դեպքի մասին:
Ընդհանուր առմամբ, ըստ Razm.info-ի տվյալների, 2017 թվականի հունվարի 1-ից մինչեւ հունիսի 30-ը հայտարարվել է 35 զինծառայողի մահվան մասին:
Նույն ժամանակահատվածում բաց աղբյուրներից հայտնի է դարձել 35 զինծառայողի մահվան դեպք:
ԱՄԻ ՉԻՉԱԿՅԱՆ
«Առավոտ»
15.07.2017