Aravot.am-ը իր ընթերցողներից հետաքրքրվել էր, թե ինչ է նրանց համար Սահմանադրությունը:
Հարցման մասնակիցները ունեին պատասխանի 4 հնարավորություն՝ «թղթի կտոր, որը ոչ մեկի պետքը չէ», «դարեր շարունակ պետականություն չունեցած հայ ժողովրդի պետականության վերականգնման կարեւորագույն ատրիբուտներից մեկը», «քաղաքականությամբ չեմ հետաքրքրվում» եւ «կեղծիքներով ընդունված հիմնական օրենք, որը մշտապես ոտնահարվում է իշխանավորների կողմից»:
Հարցման մասնակիցների 3 տոկոսը պատասխանել է, որ քաղաքականությամբ չի հետաքրքրվում, 23 տոկոսը համարում է, որ թղթի կտոր է, որը ոչ մեկին պետք չէ, 30 տոկոսը պատասխանել է, որ Սահմանադրությունը դարեր շարունակ պետականություն չունեցած հայ ժողովրդի պետականության վերականգնման կարեւորագույն ատրիբուտներից մեկն է:
Իսկ հարցման մասնակիցների մեծամասնությունը՝ 44 տոկոսը, պատասխանել է՝ կեղծիքներով ընդունված հիմնական օրենք, որը մշտապես ոտնահարվում է իշխանավորների կողմից:
ԱՄԻ ՉԻՉԱԿՅԱՆ
«Առավոտ»
15.07.2017