Լրահոս
Օրվա լրահոսը

Արևային կայանի կառուցման նախաորակավորման փուլը հաղթահարել է 10 մասնակից

Հուլիս 17,2017 11:10

Հայաստանում արդյունաբերական մասշտաբի Մասրիկ-1 առաջին արևային համակարգային 55 մեգավատ հզորությամբ կայանի կառուցման համար ներդրողներ ներգրավելու նպատակով հայտարարված միջազգային մրցույթի երկրորդ փուլին կմասնակցի 10 ընկերություն և կոնսորցիում։ Նախաորակավորման հայտերի տեխնիկական, ֆինանսական և իրավական գնահատման արդյունքում այդպիսի որոշում է կայացրել գնահատող հանձնաժողովը։

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանի փոխանցմամբ, նախաորակավորման հայտ ներկայացրած մյուս 10 մասնակցի մրցութային փաթեթները չեն բավարարել առաջադրված պայմաններին։

Մրցույթի երկրորդ փուլ են անցել նիդեռլանդական, ամերիկական, կորեական, գերմանական և մի շարք այլ երկրներ ներկայացնող հայտնի ընկերություններ (TBEA Xinjiang Sunoasis Co., Ltd, China –Subsolar Energy Holding LLC, the Netherlands, Phelan Energy Group Limited, South Africa –Korea Electric Power Corporation, Shapoorji Pallonji Infrastructure Capital Company Private Limited, India – Risen Energy Co. Limited, China, Metka, Greece –Energy Phoenix, Lebanon, Access Infra Central Asia Limited, U.A.E – Eren Renewable Energy S.A., France – TSK Electronica, Spain, Fotowatio Renewable Ventures B.V, Netherlands, –FSL Solar S.L., Country: Spain, Acciona Energia S.A.U., Spain, Building Energy Development Africa, Italy –H1 Holdings (Pty) Ltd, South Africa, Sky Power Global, Cayman –Enerparc Projects GMBH, Germany, CountourGlobal LP, Cayman Islands)։

-Այս փուլում նախաորակավորման մրցույթն անցած մասնակիցները կմրցեն գնային առաջադրանքի շուրջ։ Նախապատվությունը կտրվի այն ընկերությանը կամ կոնսորցիումին, որը կներկայացանի ամենացածր և մրցունակ գնային առաջարկը,-նշել է Հայկ Հարությունյանը։

Երկրորդ փուլի մրցույթը կհայտարարվի ընթացիկ տարվա սեպտեմբերին։ Մրցութային գործընթացը կավարտվի հաջորդ տարվա սկզբին և կմեկնարկի կայանի կառուցումը։

Ակնկալվում է, որ արդեն 2018թ. կսկսվի 55 մեգավատ հզորությամբ առաջին արևային համակարգային կայանի շինարարությունը։

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31