Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Նեխուրի հյութը խմեք լյարդի հիվանդությունների եւ նեւրոզի ժամանակ

Հուլիս 17,2017 12:30

Նեխուրը օժտված է միզամուղ, լուծողական, հականեխիչ, հակաալերգիկ, վերքերը լավացնող, նյութափոխանակությունը բարելավող ազդեցությամբ: Կիրառվում է ցածր թթվայնության, գաստրիտների ժամանակ, քանի որ խթանում է ստամոքսահյութի արտադրությունը՝ միաժամանակ թողնելով հակաբորբոքային, պատող ազդեցություն: Արմատներում պարունակվող լորձը օժտված է պատող, մեղմ ցավազրկող, փափկեցնող եւ հակաբորբոքային ազդեցություններով: Օգտակար է նեխուրը կիրառել հիպո եւ ավիտամինոզների ժամանակ, քանի որ այն պարունակում է մեծ քանակությամբ հանքային աղեր ու վիտամիններ: Հյութը խորհուրդ է տրվում անոթային խանգարումներ ունեցողներին՝ անոթի պատի բարձր թափանցելիություն, վարիկոզ լայնացում, աթերոսկլերոզ հիվանդներին, ինչպես նաեւ եղնջացանի, լյարդի հիվանդությունների ու նեւրոզի ժամանակ:
Արտաքին՝ թրջոցների եւ լվացումների ձեւով, խոտի ջրաթուրմը կամ արմատների եփուկը կիրառվում է թարախային վերքերի եւ տրոֆիկ խոցերի բուժման նպատակով:
Ալերգիկ ռեակցիաների, եղնջացանի բուժման համար հարկավոր է 2 ճաշի գդալ մանրացված արմատներին ավելացնել 1 բաժակ եռման ջուր, թրմել 4 ժամ, քամել: Ընդունել 1/3 բաժակ՝ օրը 1 անգամ՝ սոված փորին:

Շաքարային դիաբետի բուժման համար անհրաժեշտ է 20 գրամ խոտին ավելացնել 1 բաժակ եռման ջուր, եռացնել մարմանդ կրակի վրա 15 րոպե, սառեցնել, քամել: Ընդունել 2-3 ճաշի գդալ՝ օրը 3 անգամ:

Միզաքարային հիվանդությունների ժամանակ կարող եք 2 թեյի գդալ սերմերին ավելացնել 1 բաժակ ջուր, մարմանդ կրակի վրա եռացնել 30 րոպե, սառեցնել, քամել: Ընդունել 2-3 ճաշի գդալ՝ օրը 2 անգամ:

Ցիստիտի դեպքում՝ 50 գրամ սերմերը տրորել հավանգով՝ մինչեւ փոշու աստիճան, խառնել 50 գրամ մաքուր մեղրի հետ: Ընդունել 1 թեյի գդալ՝ օրը 3 անգամ:

 

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ»

15.07.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31