Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մոսկվան կդառնա Սարգսյան-Ալիև հանդիպման գլխավոր կազմակերպիչը. «Իզվեստիա»

Հուլիս 17,2017 10:50

Ռուսաստանը կդառնա Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման գլխավոր կազմակերպիչը: Հանդիպումը նախատեսվում է 2017թ. վերջին: Այս մասին գրում են ռուսական լրատվամիջոցները՝ վկայակոչելով «Իզվեստիա» թերթը:

«Մոսկվան դարձել է այդ հարցում գլխավոր միջնորդը, քանի որ Ղարաբաղի հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների փորձերը՝ Երևանի ու Բաքվի ներկայացուցիչներին նստեցնել բանակցությունների սեղանի շուրջ, հաջողությամբ չեն պսակվել»,- թերթին ասել է Ռուսաստանի ԱԳՆ աղբյուրը:

Նա նշել է, որ, մասնավորապես, նման փորձ է ձեռնարկել Ֆրանսիան, բայց դա ոչ մի օգուտ չի տվել:

«Միաժամանակ, երկխոսության պահպանումը սկզբունքային նշանակություն ունի: Հենց դրա շնորհիվ է, որ տարածաշրջանում լայնածավալ պատերազմ չի բռնկվել: Սակայն կողմերի նպատակները և տեսլականները նախկինի պես տարբեր են»,- ասել է աղբյուրը:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31