«Ես բազմաթիվ անգամ ասել եմ և դա ես ասել եմ անկեղծորեն՝ առանց որևէ բան պահելու՝ ես երբեք չեմ մտածել, թե որն է լինելու իմ հաջորդ գործունեության ոլորտը, և նույնկերպ հիմա եմ շարունակում մտածել։ Դեռևս հսկայական ժամանակ կա։ Իսկ ի՞նչ էական է դա, արդյո՞ք էական է, էական չէ, չէ՞»,-«Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-Էվոլյուցիա» հաղորդման ընթացքում պատասխանելով 2018թ.-ին իր՝ վարչապետ դառնալու մասին հարցին, ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Սերժ Սարգսյանը նշել է. «Մեր երկրում եղել է քաղաքական պրոցես՝ ընտրություններ: Մեր երկիրն արդեն խորհրդարանական կառավարման երկիր է: Ով խորհրդարանում ունի մեծամասնություն, նա էլ առաջադրելու է վարչապետի իր թեկնածուին: Իհարկե, անձերից շատ բան է կախված, բայց Հայաստանն արդեն անձնակենտրոն իշխանություն չունի: Կարծում եմ՝ դա մեր ժողովրդի վաստակն է: Մեր ժողովուրդը, կարծում եմ, դրա դրական ազդեցությունը տեսավ ընտրություններից հետո, երբ առաջին անգամ պատմության մեջ մարդիկ չհավաքվեցին և չասացին, որ հիմա իրենք հեղափոխություն են անելու: Կարևորը սա է»:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում