Վանաձորում երեկ ժամեր շարունակ տեղացած հորդառատ անձրեւի հետեւանքով քաղաքում արտակարգ իրավիճակ էր ստեղծվել: Վանաձորի ծայրամասային՝ Տարոն, Տավրոս եւԿոնգո թաղամասերը կայծակի հետեւանքով հոսանքազրկվել էին: Դարպաս համայնքում եւս էլեկտրականությունը վնասվել էր:
Էլեկտրական ցանցեր ընկերության «Դեբեդ» մասնաճյուղի աշխատակիցներին հաջողվել է մոտ մեկ ժամվա ընթացքում նշված տարածքներում վերականգնել էլեկտրականությունը:
Բացի հոսանքազրկումը հորդառատ անձրեւը լցվել է «Ուկրշին» տնակային ավանի մի շարք տնակներ: Բնակիչների խոսքերով սա առաջին դեպքը չէ: Ասում են յուրաքանչյուր անձրեւից հետո նույն իրավիճակն է ստեղծվում:
Նշենք, որ հուլիսի 16-ին տեղացած հորդառատ անձրեւի ու կայծակի հետեւանքով վնաս է հասցրել Վանաձորի մի շարք ընտանիքների: Վառվել են այդ ընտանիքներին պատկանող՝ հեռուստացույցը, սառնարանը, մի շարք կենցաղային տեխնիկա: Վնասներ են կրել նաեւ խանութները: Կայծակի հետեւանքով վառվել են մի քանի խանութներում տեղադրված տեսախցիկները:
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ