Ոստիկանության տարածած հաղորդագրության համաձայն` երկուշաբթի` հուլիսի 17-ին, ՊՊԾ գնդի տարածքում տեղի կունենա 3 ոստիկանների ոգեկոչման արարողությունը: Ես` որպես քաղաքացի, ազատամարտիկ նույնպես պատրաստվում եմ մասնակցել այդ արարողությանը և կոչ եմ անում մեր քաղաքացիներին լինել այնտեղ, քանզի ո´չ «Սասնա ծռեր» խմբավորման տղերքը, ո´չ էլ որևէ մեկը կռիվ չունի շարքային, իր ծառայողական պարտքը կատարող ոստիկանի հետ: Անհանդուրժողականության և անվստահության մթնոլորտը, որ կա մեր հասարակության մոտ, հետևանք է ոստիկանական համակարգը սեփական շահերին ծառայեցնող իշխանավորների գործողությունների:
Ի դեպ, այդ օրը բողոքի ակցիա են պատրաստվում կազմակերպել «Սասնա ծռեր» նախաձեռնող խմբի ներկայացուցիչները:
Թեմայի մանրամասները` տեսանյութում:
Սուրեն ՍԱՐԳՍՅԱՆ