Հուլիսի 15-ին, ժամը 20:19-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Օձուն գյուղի թիվ 2 դպրոցի մոտակայքում գտնվող տան գազատար խողովակը կայծակից վնասվել է, ինչի հետևանքով առաջացել է գազի արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ վնասվել են գյուղի 3-րդ փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկի տանիքը (մոտ 110 քմ), պատուհանները, գազի հաշվիչը, հեռուստացույցը, համակարգիչը, սառնարանը, լվացքի մեքենան և մոտակա տան գազի հաշվիչը, հեռուստացույցը, արբանյակային ալեհավաքը. տուժածներ չկան:
Ստացված տեղեկությունը փոխանցվել է գյուղապետին. պատճառված վնասի չափը ճշտելու համար կստեղծվի հանձնաժողով:
ԱԻՆ հաղորդագրություն