Հարգելի Անդրիաս
Ցավակցում ենք Ձեր հայրիկի՝ Մարատ Ղուկասյանի մահվան առթիվ:
Պատկերացնում ենք, որ կրկնակի ցավ եք ապրում, քանի որ ծնողի կորստին գումարվում է նաև հոգին ավանդելու պահին նրա սնարի մոտ լինելու և նրան վերջին հրաժեշտը տալու մարդկային իրավունքից ու հնարավորությունից զրկված լինելու ցավը:
Ձեր հայրն ի դեմս Ձեզ արժանավոր ժառանգորդ ունի և թող այդ հանգամանքը մխիթարություն ու սփոփանք դառնա Ձեր մերձավորների ու բոլորիս համար:
Տոկունություն և համբերություն ենք մաղթում Ձեզ:
Ժիրայր Սէֆիլյան
Վարուժան Ավետիսյան
«Սասնա Ծռեր» խմբավորման անունից