ՎԱՀՐԱՄ ԹԱԹԻԿՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Իմ քառասուն տարվա այգին, որի լուսանկարները կարող եք տեսնել իմ էջում, որը միայն իմը չէր՝ այլ ընկերներինս, ամբողջ ժողովրդինը ու մշակույթինը՝ համատարած կտրել են, թողնելով երկու ծիրանի ծառի չոր կմախք:
Ես ու կինս՝ երկու գրողներ, Հայաստանի Գրողների միության անդամներ՝ ինքնասպանության շեմին ենք:
Հ. Գ. Հարցումներին ի պատասխան, թե ովքեր եւ ինչու են դա արել՝ գրող, հրապարակախոս, երգիչ Վահրամ Թաթիկյանը դեռ հրաժարվում է անուններ բացահայտել: