«Երևանյան ամառ 2017» ծրագրի շրջանակներում hուլիսի 15-ի երեկոյան Կարապի լճի տարածքում մեկնարկեց ձմերուկի հինգերորդ փառատոնը:
Փառատոնի հյուրերի և մասնակիցների համար անցկացվեց ձմերուկային երթ, մրցույթներ, ձմերուկների գեղարվեստական ձևավորում: Եվ իհարկե՝ տեղի ունեցավ ձմերուկի հյուրասիրություն ու համտեսում:
Ձմերուկների գեղարվեստական ձեւավորման ընթացքում օգտագործվել էին արցախյան պատերազմի հերոս Ադամ Սահակյանի եւ Շառլ Ազնավուրի պատկերները: