Հերթական շրջադարձը 2016 թվականի հունիսին Թրամփի ընտրարշավի պաշտոնյաների և ռուս փաստաբանի միջև տեղի ունեցավ ուրբաթ, երբ բացահայտվեց, որ հանդիպմանը այլ մասնակիցներ են եղել:
ԱՄՆ քաղաքացի, լոբբիստ և նախկին ԽՍՀՄ զինվորական, Ռինաթ Ախմետշինի ներկայությունը նոր լույս սփռեց Թրամփ աշտարակում փակ դռների հետևում տեղի ունեցած հանդիպմանը, որը ներկայացվել էր Դոնալդ Թրամփ կրտսերին որպես հնարավորություն Ռուսաստանի կառավարությունից Հիլարի Քլինթոնի մասին տեղեկություն ստանալու համար:
CNN-ը պարզել է, որ առնվազն 8 մարդ է եղել սենյակում ներառյալ կրտսեր Թրամփը, նրա փեսա Ջարեդ Քուշները, Թրամփի ընտրարշավի ղեկավար Փոլ Մանաֆորթը, Ախմետշինը, ռուս իրավաբան Նատալիա Վեսելնիտսկայան, հրապարակախոս Ռոբ Գոլդստոնը, որն օգնել է կազմակերպել հանդիպումը, թարգմանիչ և հայտնի ռուս ընտանիքի ներկայացուցիչ, որը նախաձեռնել էր այդ հանդիպումը: Նա Վեսելնիտսկայայի կազմակերպությունում գրանցված լոբբիիստ է: Նա ավելի քան 20 տարի է Միացյալ Նահանգներում է: