Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը հայտնում է. «Տեղեկանալով,որ արդեն 14 օր է, ինչ քաղբանտարկյալ Գևորգ Սաֆարյանը գտնվում է պատժախցում, այցելեցինք Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկ և փորձեցինք հանդիպել Գևորգ Սաֆարյանին, սակայն մեզ չհաջողվեց հանդիպել նրան, քանի որ նա պատժախցում էր և տեսակցության համար պետք էր ՔԿՀ պետի թույլտվությունը, ով տեղում չէր։
Մեզ հավաստիացրեցին, որ Գևորգ Սաֆարյանի առողջական վիճակը լավ է։ Հետևողական ենք լինելու, որ բացառվեն ցանկացած տեսակի ճնշումները, որոնց ենթարկվում է Գևորգ Սաֆարյանը»: