ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, ԱԺ գեներալ պատգամավոր Մանվել Գրիգորյանի ծննդյան 61-ամյակին, որն ամեն տարի երկրի քաղաքական վերնախավի մասնակցությամբ նշվում է գեներալի ընտանիքին պատկանող Էջմիածնի «Վան» ռեստորանում, Շիրակի մարզից հրավիրված են եղել թե՛ Շիրակի նորանշանակ մարզպետ Արթուր Խաչատրյանը, թե՛ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը և թե՛ ԱԺ նորընտիր պատգամավորներ Ֆելիքս Ցոլակյանը, Վարդան Ղուկասյանը, Վարդևան Գրիգորյանը։
Սակայն հրավիրվածներից ոչ բոլորն են կարողացել մասնակցել․ Շիրակի մարզպետն ընտանեկան միջոցառում է ունեցել, որի պատճառով չի մասնակցել, Սամվել Բալասանյանի քույրը վերջերս է մահացել, նա քեֆ-ուրախությունների չի մասնակցում, սակայն խորհրդանշական նվեր է ուղարկել գեներալին։
Այս մասին մեզ հետ զրույցում ասացին Շիրակի մարզի ԵԿՄ-ականները՝ նշելով, որ Շիրակից մասնակցել է ԵԿՄ մարզային խորհրդի ողջ անձնակազմը։ Գեներալ Մանվելի ծննդյան տոնը, ըստ ԵԿՄ-ականների, ինչպես միշտ, անցել է ռազմահայրենասիրական երգերով ու պարերով։ Այս անգամ մասնակցել են նաև երկրի նախագահ Սերժ Սարգսյանն ու վարչապետ Կարեն Կարապետյանը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ