«Մենք ունենք հստակ փաստեր, որ Ադրբեջանն իր ողջ լոբբիստական բազան տեղափոխում է եվրոպական խորհրդարան»,-այսօր «Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի» Հայաստանի ազգային պլատֆորմի անդամների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը:
Նրա ընդգծեց՝ ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակներին հաճախ են մեղադրում նրանում, որ իրենց եվրոպացի գործընկերների «պորտը տեղն են դնում», սակայն, ըստ Նաիրա Զոհրաբյանի, այլ ելք չկա, քանի որ ադրբեջանցի պատվիրակներն ամեն ինչ անում են՝ եվրոպական ամբիոններից հակահայկական քարոզչություն իրականացնելու համար:
«Եվրոպացի պատգամավորներն ուժեղ փորձագետներ չեն, բայց լսում են, թե ինչպես է ադրբեջանցի պատգամավորն ասում՝ «հայը գենետիկորեն մարդասպան ազգ է՝ երեխային քառատեց եւ ասեց՝ ես կատարեցի իմ պարտքը իմ գեների առաջ»: Եվրոպացի պատգամավորներն իրենց լռությամբ լեգիտիմացնում են Ադրբեջանի կողմից սահմանային միջադեպերը…ասում եք՝ գնում ենք Եվրոպա՝ եվրոպացի պաշտոնյաների պորտը տեղն ենք դնում: Լավ ենք անում»,-նշեց Նաիրա Զոհրաբյանը:
Մանրամասն՝ տեսանյութում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ