Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«ԵՄ-ից ակնկալում ենք ոչ միայն գումար, այլեւ քաղաքական աջակցություն». Արմեն Աշոտյան (Տեսանյութ)

Հուլիս 15,2017 15:53

«Տեւական ժամանակ ԵՄ-ի հետ հարաբերությունների մասին կարծրատիպ էր գործում, թե ԵՄ-ն, կներեք բառիս համար, բանկոմատ է՝ ֆինանսական դոնոր: Իհարկե, ԵՄ-ն գրավիչ է որպես ֆինանսական աջակից, բայց վերջինիս հետ մեր գործակցության մոդելին քաղաքական նշանակություն պետք է տալ»,- այսօր «Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի» Հայաստանի ազգային պլատֆորմի անդամների հետ հանդիպմանն անդրադառնալով նոյեմբերին նախատեսված ՀՀ- ԵՄ նոր շրջանակային համաձայնագրի ստորագրմանը, ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը:

Նրա խոսքով. «Մենք ԵՄ-ից ակնկալում ենք ոչ միայն գումար, այլեւ քաղաքական աջակցություն մի շարք խնդիրներում՝ հայ-թուրքական հարաբերություններից մինչեւ տարածաշրջանային կայունություն եւ Արցախյան հիմնախնդիր»:

Պատգամավորն անդրադարձավ հետեւյալ հարցադրմանը՝ իսկ եթե նոյեմբերին էլ, ինչպես 2013թ.-ին, Ռուսաստանը ՀՀ-ին թույլ չտա ԵՄ-ի հետ համաձայնագիր ստորագրե՞լ: «Արհեստական է հարցադրումը՝ Ռուսաստանը թույլ կտա՞, թե ոչ: Նման հարցադրում գոյություն չունի: Եվրախորհրդարանն անգամ չի տեսել փաստաթղթի վերջնական տեսքը, ՀՀ ԱԺ-ն՝ եւս: ՀՀ-ն երբեք ՌԴ-ի հետ չի աշխատել ԵՄ-ի հաշվին եւ ոչ էլ ԵՄ-ի հետ աշխատել է ՌԴ-ի հաշվին»,-վստահեցրեց Արմեն Աշոտյանը:

Մանրամասն՝ տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31