Իսլամական պետության Աֆղանստանի մասնաճյուղի առաջնորդ Աբու Սայեդին սպանել է ամերիկյան անօդաչու թռչող սարքը: Այս մասին հայտարարել է Պենտագոնը, գրում է Boston Globe-ը:
Այդ օպերացիայի ընթացքում սպանվել են նաև խմբավորման մյուս անդամները, իր հաղորդագրությունում նշում է Պենտագոնը, որը պնդում է, թե այդ հարձակումը զգալիորեն կխախտի ահաբեկչական խմբավորման ծրագրերը՝ իր ներկայությունը տարածել Աֆղանստանում:
Այնուամենայնիվ, Իսլամական պետությունը ապացուցել է իր ճկունությունը՝ սպանությունից հետո փոխելով իր առաջնորդներին:
Պատրաստեց Ամի ՉԻՉԱԿՅԱՆԸ