«Այդ համաձայնագրի քաղաքական հատվածը՝ երկխոսություն, պետական կառավարում, արդարադատություն, կոռուպցիայի դեմ պայքար, ես ուժեղ եմ համարում»,-այսօր «Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի» Հայաստանի ազգային պլատֆորմի անդամների հետ հանդիպմանն անդրադառնալով նոյեմբերին նախատեսված ՀՀ- ԵՄ նոր շրջանակային համաձայնագրի ստորագրմանը, ասաց ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը:
Նա ընդգծեց. «Խորը եւ համապարփակ՝ ազատ առեւտուրը փոխարինված է «առեւտրային հարցեր» բաղադրիչով: Կարծում եմ՝ ստորագրելուց անակնկալներ չենք ունենա: Որքանով տեղեկացված եմ՝ տնտեսական բաղադրիչի որոշակի տարրեր պարբերաբար քննարկվում են մեր մյուս տնտեսական-ինտեգրացիոն գործընկերոջ հետ, որպեսզի նոյեմբերին մենք սյուրպրիզների առաջ չկանգնենք»:
Ըստ Նաիրա Զոհրաբյանի, քանի որ 2013թ.-ի համաձայնագիրը չստորագրվեց, նախորդ տարիները կարելի է կորսված տարիներ համարել:
Մանրամասն՝ տեսանյութում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ